01 07 2023

Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես․ «Ժողովուրդ»

Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 31 ուսումնասիրություն եւ 201 մշտադիտարկում կատարած ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2022 թվականի պետական բյուջեով իրականացվող երեք միջոցառումների ծախսերը կազմել են 774 մլն դրամ։ Իսկ որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես:

Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից տրվել է 752 մլն դրամ։ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովվել է 97,8 տոկոս կատարողական, ընդ որում՝ 2022 թվականին ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել։

Իսկ թե դրանք ինչ արդյունք են տվել, որքանով են բարձրացրել պետական կառավարման արդյունավետությունը, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ