27 06 2023

Գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը՝ հասցնելով Ստեփանակերտ․ «Հրապարակ»

Գյուղացիները չեն կարողանում իրացնել իրենց բերքը՝ հասցնելով Ստեփանակերտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին աննախադեպ թվով ռուսական ուղղաթիռներ են մտնում-ելնում Արցախ, որոնց վերաբերյալ հակասական տեղեկություններ են շրջում։ Մի մասի կարծիքով՝ ռուս խաղաղապահներն են «պերեսմենկա» անում, մյուսները պնդում են, որ հումանիտար բեռներ, հատկապես դեղորայք են բերում Արցախ, որտեղ օրեցօր իրավիճակը սրվում է։

Հիմա օրումեջ են Ստեփանակերտի փռերից հացը հասցնում շրջանների խանութներ՝ նույն դիզվառելիքի խնդրով պայմանավորված։ Գյուղացիները նաեւ չեն կարողանում իրացնել իրենց բերքը՝ հասցնելով Ստեփանակերտ։ Ուշագրավ է, որ այս պայմաններում լռում են նաեւ իշխանությունները՝ բոլորը սպասողական վիճակում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ