13 06 2023

Հուսանք, որ այս քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել․ «Հրապարակ»

Հուսանք, որ այս քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հրապարակմանն ընթացք է տրվել, եւ «Հրաշք այգում» տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով։ Խոսքն Արարատի Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրիկ Մուրադյանի եւ ՆԳՆ աշխատակիցների, որոնցից մեկը՝ հատուկ ստորաբաժանման աշխատակից, մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, որի վերաբերյալ անցած շաբաթ էինք գրել։

Քննչական կոմիտեից երեկ մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին․ «Քննություն է իրականացվում․ այս պահին դեռեւս դատավարական կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք չկան»։ Հուսանք, որ քրեական վարույթն էլ «գալոչկայի» համար չեն հարուցել, եւ իրավական գնահատական կտրվի իշխանության սրտի համայնքապետի եւ նրա մերձավորների գործողություններին, որոնք, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել ՆԳՆ հատուկ ստորաբաժանման աշխատակցին՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ