18 05 2023

Դատական համակարգում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ «Փաստ»

Դատական համակարգում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ մասնագետների համոզմամբ, օրվա իշխանությունների ակնհայտ ուղղորդմամբ քրեական վարույթների քանակով, որոնք ունեն բացահայտ քաղաքական ենթատեքստ՝ առանց իրավական հենքի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անընդհատ նորանոր ռեկորդներ է խփում։ Մեր ունեցած տեղեկություններով, այս տեսակետից դատական համակարգում բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։

Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քաղաքական ենթատեքստ ունեցող այն քրեական վարույթները, որոնք արդեն ուղարկվել են դատարան, լուրջ գլխացավանք են դարձել դատավորների համար։ Համակարգում խոսում են, որ մի շարք դատավոր ներ, հասկանալով երկրում ստեղծված բավական ռիսկային փուլը և իշխանությունների հանդեպ գոյություն ունեցող տոտալ անվստահությունը, փորձում են իրենց «ճիշտ պահել»։ Մասնավորաբար, վերջին մի քանի ամիսներին ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող մի շարք գործեր դատարանների կողմից անժամկետ հետաձգվել են։

Այստեղ հատկանշական է այն, որ հետաձգումն իրականացվում է հենց դատավորի նախաձեռնությամբ, այլ ոչ թե պաշտպանական կողմի։ Թերթի հետ զրույցում դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է նաև, որ այդ դատավորները, նման գործիքակազմ կիրառելով, փորձում են ստեղծված իրավիճակում «ինքնամաքրվել» և քաղաքական նկատառումներով «իջեցված» հրահանգները չկատարել, մինչև «ջրերը զուլալվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ