13 05 2023

Նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում․ «Ժողովուրդ»

Նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեևն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից մեկը՝ ինտեգրված սոցիալական ծառայության բաժինը, պետ չունի:

Համենայնդեպս, այդ մասին են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում տեղադրված պաշտոնական տվյալները: Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչությունը չունի ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, այս պաշտոնը թափուր է դեռ նոյեմբերից, նույն վարչությունում թափուր է նաեւ ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչության պետի պաշտոնը. ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչությունն էլ հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ չունի եւ կրկին՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսից:

Այդ նույն ամսից պետ չունի նաեւ գնումների համակարգի բաժինը: Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը, 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը եւ Մեսրոպ Առաքելյանը:

Այսինքն՝ նախարարության աշխատակազմը դեռ նախորդ տարվանից համալրել այդպես էլ չի ստացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ