«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանի որոշմամբ՝ մայիսի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Հանձնաժողովի գործունեության ժամկետը հոկտեմբերին արդեն մեկ անգամ երկարացվել էր: Այսինքն՝ սա վերջին անգամն է, որ հանձնաժողովի գործունեությունը երկարացվում է, իսկ արդեն 6 ամսից՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ, պետք է արդեն պատրաստ լինի:
Քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: 44-օրյա պատերազմի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թ.-ի փետրվարի 10-ին: Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները, իսկ ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է այն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը