04 05 2023

Իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու․ «Փաստ»

Իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում ՔՊ-ի տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ ուղղորդված հռետորաբանություն են կիրառում՝ նորից առաջին պլան բերելով նախկինում արված «հանցագործությունների», «հակապետական քայլերի» և նման այլ թեմաներ։ Ընդ որում, գրեթե բոլորի ելույթներում նույն հնամաշ «սկավառակն» է միացված՝ «դատվելու են», «պատասխան են տալու»՝ հանրությանը վաղուց հոգնեցրած թեզերով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, և իրավապահները հրահանգ ունեն քաղաքական ճնշումների նոր գործընթաց սկսելու առումով։ Մասնավորաբար, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, իշխանությունները մտադիր են հնարավորինս բարձր «կալիբրի» ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնել, հին վարույթները «թարմացնել», ձերբակալությունների շարք իրականացնել։

Մեր տեղեկություններով, սա իրականացվելու է Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի անմխիթար վարկանիշը ինչ-որ կերպ փրկելու, հասարակության մեջ կուտակված ծայրահեղ բացասական էներգիան ուղղորդելու հնարավորությունները նվազեցնելու, ինչպես նաև Արցախի հարցում սպասվող ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելու դեպքում ներքին ընդվզման ուժը նվազեցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ