28 03 2023

Ավինյանը «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին․ «Հրապարակ»

Ավինյանը  «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում երեկ առաջին գործակարգավարական խորհրդակցությունն էր, որը վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ավինյանը հայտարարեց, որ փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանի, Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի հետ աշխատանքի բաժանում են արել եւ որոշել, որ խորհրդակցությունները հիմնականում կվարի ինքը։

Մեր տեղեկություններով՝ Ավինյանի այս հայտարարությունն անակնկալի է բերել յուրայիններից շատերին, նրանք չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Սարգսյանին՝ որ վաղաժամ բազմի նրա գահին, եւ երեւանցիները քաղաքում կատարվող ցանկացած բան վերագրեն հենց իրեն։ Նախկինում նա անգամ չէր մասնակցում այդ խորհրդակցություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ