18 03 2023

«Անձնազոհության» դիմաց կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն․ «Հրապարակ»

«Անձնազոհության» դիմաց կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի մեր աղբյուրներն ասում են, որ լարվել են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի եւ մարզպետ Սհարոն Սահակյանի հարաբերությունները. ԵԿՄ նախագահն իր փոխմարզպետ փեսային՝ Վասակ Վարդանյանին է տեսնում մարզպետի պաշտոնին եւ պայքարում է դրա համար։ Նա պատերազմից հետո ընդհատակ էր անցել, չընդգրկվեց ՔՊ նախընտրական ցուցակում, թվում էր՝ փորձում է տարանջատվել իշխանություններից, որպեսզի դավաճանի պիտակը չկիսի նրանց հետ, վերջերս նորից ասպարեզ է նետվել եւ կրծքով պաշտպանում է Փաշինյանին ու իշխանությունների վարած քաղաքականությունը։

Այս «անձնազոհության» դիմաց էլ նա կոմպենսացիա է պահանջում, որ Կոտայքի մարզը հանձնվի իրեն։ Սակայն մեր աղբյուրներն ասում են,  որ դա չի լինի՝ մի քիչ շատ կլինի․ որդին՝ Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ փոխմարզպետ, դուստրը մարզպետարանում է աշխատում, մնացած պաշտոնների մասին էլ չենք ասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ