28 02 2023

Փաշինյանը կնոջ և որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու․ «Հրապարակ»

Փաշինյանը կնոջ և որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ եւ որդու ուղեկցությամբ այցելել էր Գյումրի՝ «պերաշկի», եգիպտացորեն ու ձվածեղ ուտելու։ Նույն օրը եղել էին նաեւ Լոռիում ու Տավուշում, որտեղ էլ վառարանի վրա կարտոֆիլ էին խորովել-կերել։ Այցի նպատակների մասին ոչինչ չհայտարարվեց, հասկացվեց, որ գաստրոլոգիական շրջագայություն էր՝ հավանաբար, հասարակ սննդի կարոտից դրդված։ Աննա Հակոբյանը, մասնավորապես, իրենց Գյումրիի այցից լուսանկարներ էր հրապարակել եւ մեկնաբանել․

«Ժողովուրդ ջան։ Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն, եւ այլն։ Պարզապես միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։

Վարչապետը չնայած սոցիալապես անապահով ու աղքատ դերվիշի կերպարի մեջ էր, բայց մենք նկատեցինք, որ նրա հագին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ձմեռային համազգեստի բաճկոնն էր, որի արժեքը 57 հազար դրամ է։ Բացի այդ, Փաշինյանը կրում էր AWI ապրանքանիշի՝ տղամարդու ինքնալարվող մեխանիկական ժամացույց՝ AW1096A.2 մոդելի, որի արժեքը 120 հազար դրամ է։

Ի դեպ, Փաշինյանը գրեթե միշտ այս ապրանքանիշի ժամացույցներ է կրում եւ ամեն անգամ՝ տարբեր մոդելների, այսինքն՝ սա Փաշինյանի հավաքածուում առկա ժամացույցներից հերթականն էր, եւ եթե հաշվի առնենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ աշխատավարձ, ապա պետք է նկատենք, որ բոլորովին էլ «բոմժի» հագուկապով չէր, ինչպես որակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Մանավանդ՝ այդ հագուկապի վրա ակնհայտորեն ինքը ոչինչ չի ծախսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ