«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովին պատկանող 12 մեքենաները կվերանորոգվեն, որի համար պետբյուջեից հատկացվել է 13.5 մլն դրամ։ Մասնավորապես վերանորոգման կարիք ունեն ԱԺ-ին պատկանող «Տոյոտա land cruiser 200 4.6 GAS», «Տոյոտա Պռադո», «Yoyota hiace», 3 տարբեր թվերի արտադրության «Toyota Camry», «Nissan Centra», «Nissan Urvan», 2 հատ «Nissan X Trail»` 2008, 7՝ 2015 թվականների արտադրության, «Renalut Dokker» մակնիշի ավտոմեքենաներն ու մեկ հատ էլ 2007 թվականի արտադրության «Gazel»:
ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնելու է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ Ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ՍՊԸ-ն ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էր․ Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել է եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը