24 02 2023

Լուրեր էին շրջանառվում, թե Արայիկ Հարությունյանի դստեր հարսանիքն ուզում են անել Հայաստանում․ «Հրապարակ»

Լուրեր էին շրջանառվում, թե Արայիկ Հարությունյանի դստեր հարսանիքն ուզում են անել Հայաստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։

Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որ ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, եւ դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը խիստ վրդովվեց մեր հարցից` ասելով.

«Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի: Իսկ եթե վիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, մի քիչ ավելի լայն կազմով կանենք, բայց՝ մի քանի ամսից եւ անպայման Արցախում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ