01 02 2023

ՔՊ-ական պատգամավորն Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորն Աննա Հակոբյանի հիմնադրամին 1 մլն դրամ է փոխանցել «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ն վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ։ Ըստ մամուլում հրապարակված տվյալների (2017 թվականին այդ մասին գրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»), այս ընկերությունը 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Արսենյանին։

Ըստ նույն հրապարակման՝ 50 տոկոս բաժնեմասով Արսենյանին են պատկանում նաեւ «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» ընկերությունները։

Ինչ վերաբերում է «Յունիքորն Թրեյդ» ՍՊԸ-ին, ապա այն զբաղվում է «Ուինսթոն» ծխախոտի ներմուծմամբ եւ վաճառքով, ծխախոտի արտադրությամբ զբաղվող շվեյցարական «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» ընկերության բացառիկ ներմուծողն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ