21 01 2023

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում տեղի կունենա՞. «Հրապարակ»

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում տեղի կունենա՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հունվարի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում կազմակերպելու մասին, սակայն քանի օր է անցել, բայց նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Արցախի խորհրդարանից տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել նման քննարկում անցկացնելու հարցով։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով, Սիմոնյանն ասել էր, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է նախատեսված եղել դեռեւս սեպտեմբերին, հիմա միջանցքի փակման պատճառով դա իրագործել չի ստացվի․ «Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ապա ինչո՞ւ ոչ»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ