28 12 2022

Ակունքի գյուղապետարանում զենք են ստացել ու կրակել ոստիկանության շենքի վրա. «Ժողովուրդ»

Ակունքի գյուղապետարանում զենք են ստացել ու կրակել ոստիկանության շենքի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․  «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ռոմիկ Մինասյանին, Մամիկոն Ղալեչյանին, Վիլբերտ Սոսեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 22-09-2022թ. Ակունքի գյուղապետարանի շենքում ստացել է ռազմամթերք՝ ՀՀ սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններով պայմանավորված։

Իր մտերիմ Վ. Սոսեյանի հրավերով գնացել է Ճամբարակ քաղաքի Սարգսյանների Եղնիկ ՍՊԸ և այնտեղ հիշյալ զենքի գործադրմամբ կատարել խուլիգանություն և կրակել է Ոստիկանության շենքի ուղղությամբ՝ խաթարելով մարդկանց անդորրը և ստեղծել վախի և տագնապի մթնոլորտ: Բացի դա, Վ. Սոսեյանը և Մ.Ղլեչյանը շարունակելով հանցավոր վարքագիծը, մանղալի վրայից վերցնելով դանակը, թափահարելով, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սեռական բնույթի հայոյանքներ է տվել՝ ագրեսիվ և կտրուկ շարժումներով դանակը մխրճել է խոհանոցի սեղանի վրա դրված փայտի կտորին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ