«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել` փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երեւանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաեւ՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։
Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», մեկ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ։ Նույն տարում նա 1 մլն 50 հազար դոլարի բաժնետոմսեր է գնել, իսկ 980 հազար դոլարով էլ հիմնադրել է բաժնետիրական ընկերություն։
Նույն տարում Հովհաննիսյանը 35 մլն 380 հազար դրամի փոխառություն է տրամադրել «Էյ Սի Էմ Սի» ՍՊԸ-ին․ այս ընկերության վերաբերյալ համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա։ 2021-ի տարեկան հայտարարագրում այս 1 մլն դոլար փոխառության նպատակը նշված է որպես բաժետոմսերի ձեռքբերում, սակայն թե որ ընկերությունում է բաժնետոմսեր ձեռք բերել, նշված չէ։
Միայն հայտնի է, որ Վահե Հովհաննիսյանին են պատկանում «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը եւ «Ինոգեյթ» ՓԲԸ-ի 98 տոկոսը։ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ն զբաղվում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ ու վաճառքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թերեւս այստեղ անելիք ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը