24 12 2022

Ճա­նա­պար­հա­յին քար­տեզ են պատ­րաս­տում. «Փաստ»

Ճա­նա­պար­հա­յին քար­տեզ են պատ­րաս­տում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Արցախում ակտիվորեն քննարկվում է կոնկրետ գործողությունների ծրագիր, թե առաջիկայում ինչ քայլեր են կիրառվելու համահայկական համախմբվածությունը լիարժեք ապահովելու հետ կապված։

Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է առանձին թիրախային հանձնարարականներ, առաջարկություններ ու «անհրաժեշտության փաթեթ» ներկայացնել կոնկրետ խմբերի, քաղաքական ուժերի և անհատների ներգրավվածությամբ, առկա ռեսուրսներն ու ներքին և արտաքին կապերն օգտագործելով՝ համապատասխան գործողություններով և միջոցառումներով արցախահայությանն աջակցելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում, որով պետք է քայլ առ քայլ գնալ առաջ և հասնել ընդհանուր աշխատող մեկ մեխանիզմի ստեղծման։ Ըստ տեղեկությունների, այս առումով արդեն մի քանի փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ինչքանով մեզ է հայտնի, բավական օգտակար ու հեռանկարային են եղել։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվելու այնպես դասավորել ընդհանուր «փազլը», որ Արցախի հետ կապված «մեսիջները» գան հենց Արցախից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ