«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2 նախարար կա եւ 8 նախարարի ԺՊ։ Արցախի կառավարությունը 11 նախարարությունից է բաղկացած։ Միայն Պաշտպանության եւ ՆԳ նախարարություններն ունեն նախարարներ՝ Կամո Վարդանյանւ եւ Կարեն Սարգսյանը, բոլոր մյուսների ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են։
Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության պատասխանատուն ասում է․«Կառավարությունը պետք է ձեւավորվեր, սկսվեցին այս իրադարձությունները, եւ հարցը մնաց առկախված։ ԺՊ-ներն ու փոխնախարարներն են իրականացնում նախարարների գործառույթները։ Ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը