15 12 2022

445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին»․ «Հրապարակ»

445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։ Այդ ահռելի գումարով այս հիմնադրամն ինչ-որ անորոշ, երեւութական ծրագրեր պիտի իրականացնի, որոնց արդյունավետությունը բացարձակ չափելի չէ։ Դրամաշնորհի պայմանագիրը հիմնադրամի տնօրեն Լեւոն Օհանեսյանի հետ կնքվել է մի քանի օր առաջ` դեկտեմբերի 8-ին։

Այդ գումարով հիմնադրամը պետք է «թվային գիտելիքների դասընթաց», «ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց», «բիզնես մոդելի գնահատում», «հայտերի ուսումնասիրություն» եւ նմանատիպ այլ միջոցառումներ իրականացնի։ Կարելի է կարծել, որ Հայաստանում ներդրումների համար հերթեր են գոյացել, եւ այս հիմնադրամն էլ առավոտից երեկո աշխատանքներ է կատարում, դրա համար էլ նման ահռելի դրամաշնորհ է ստացել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ