«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ նոր մեծ դրամաշնորհային փաթեթ է «ժամանել» Հայաստան։ Խոսքը շուրջ 780 մլն դոլարի մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գումարի՝ Հայաստան փոխանցման հիմնական խողովակը ՀՀ-ում գործունեություն իրականացնող արևմտյան ֆինանսավորում ունեցող կամ, այսպես կոչված, «սորոսական» ՀԿ-ներն են։
Թերթին հայտնի է դարձել, որ գումարը գլխավորապես ներդրվելու է կրթական ոլորտում՝ հիմնականում ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ (այսպես կոչված՝ ատեստավորման)։ Մենք ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ-ում հանդիպում է տեղի ունեցել «սորոսականների» հետ, որի ժամանակ էլ քննարկվել է հիշյալ թեման։
Հատկանշական է, որ այս առիթով արդեն իսկ օրինական հող է նախապատրաստվում՝ համապատասխան կարգավորումներ իրականացնելով «Կրթության մասին» ՀՀ օրենքում։ Ի դեպ՝ գումարի մի որոշակի հատված ներդրվելու է նաև ԵՊՀ-ում նոր միջազգային ծրագրերի ներդման և միջազգային դպրոցների հետ նախագծեր իրականացնելու տեսքով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը