15 12 2022

Հանձարարված է հնարավորինս խուսափել թեմայից․ «Փաստ»

Հանձարարված է հնարավորինս խուսափել թեմայից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև կուսակցության իր ամենահավատարիմների և տեղեկատվական բլոկի պատասխանատուների հետ։ Իշխանական մեր աղբյուրը փոխանցում է, որ մասնավորաբար Փաշինյանը խիստ հանձնարարական է տվել՝ Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված որևէ կոնկրետ մեկնաբանություն չանել՝ արտահերթ նիստից բացի, մնացյալ դեպքերում հնարավորինս թեմայից ուղղակի խուսափել։

Մեր ունեցած տեղեկության համաձայն, տեղեկատվական բլոկի պատասխանատուներին հանձնարարվել է հանրային լայն տիրույթներում արհեստական օրակարգերի միջոցով տարբեր թեմաներ շրջանառել։ Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ վերջին երկու օրերին իշխանություններն իրենց սպասարկող «ընդդիմադիր» հատվածի հետ 3-4 հանդիպում են ունեցել։ 

Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկա օրերին տեղեկատվական դաշտում հակառուսական նոր ալիքի հերթական չափաբաժինն է բաց թողնվելու՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական ողջ ագրեսիան ռուս խաղաղապահների վրա բարդելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ