14 12 2022

Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին․ «Հրապարակ»

Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության լռությունը վտանգավոր սպասում է առաջացրել քաղաքական դաշտում, անգամ՝ ներիշխանական։ Ենթադրում են, որ իրավիճակը հասցնելու են այն կետին, որ ինչ էլ ստորագրեն, մատուցեն որպես հազարավոր կյանքերի փրկագին, ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ին արեցին՝ հայտարարելով, որ 30 հազար զինվորի կյանք փրկեցին։

Ուստի ենթադրվում է, որ Արցախի ճանապարհի որոշ ժամանակով փակ մնալը ձեռնտու է իշխանություններին, որ ցույց տան, թե ինչ կարող է լինել, եթե դիմադրեն եւ Ադրբեջանի ուզածը չտան: Վատատեսներն ասում են, որ Զանգեզուրի միջանցքը, ի վերջո, տալու է եւ հայտարարի, որ 120 հազար արցախցի է փրկել հումանիտար ճգնաժամից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ