25 11 2022

Երբ կհրավիրվի Արցախ-Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը․ «Հրապարակ»

Երբ կհրավիրվի Արցախ-Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այս տարվա օգոստոսի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ, եւ հայտարարել սեպտեմբերի 2-րդ կեսին Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստ գումարելու մասին։ Սեպտեմբերն անցավ, հոկտեմբերը՝ նույնպես, սակայն միջխորհրդարանական նիստ այդպես էլ չի գումարվում, որի մասին, ի դեպ, ԱՀ խորհրդարանին խոստացել են հայաստանյան գործընկերները։

Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի օրենսդիրներն Արցախի գործընկերներին առաջարկել են պայմանավորվածությունը հետաձգել եւ նիստը հրավիրել ավելի ուշ, սակայն մինչ օրս տեղից չեն շարժվում։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում, որքան էլ ընդդիմությունն ու արցախցիները ջանքեր գործադրեցին, որ այն ձեւավորվի։ ՔՊ-ականները 2021-ի ընտրություններից ի վեր հանձնաժողովն այդպես էլ չձեւավորեցին եւ համառորեն խուսափում են ձեւավորելուց ու նիստեր հրավիրելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ