17 11 2022

Փաշինյանը որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին. Կգաղտնալսի՞ որոշ թիմակիցների․ «Հրապարակ»

Փաշինյանը որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին. Կգաղտնալսի՞ որոշ թիմակիցների․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կասկածներ ունեն, որ անցած շաբաթ-կիրակի օրերին իրենցից շատերի հեռախոսներում հայտնի «Պեգասուս» գաղտնալսման ծրագիրն են «նստեցրել»։ Հիշեցնենք, որ սա բավականին թանկարժեք ծրագիր է, որը բջջայիններում ներդնելով, իրավապահ մարմինները հնարավորություն են ստանում գաղտնալսել ամեն ինչ։ ՔՊ մեր աղբյուրը չբացառեց, որ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքներով։

Նիկոլ Փաշինյանի անվստահությունը թիմի հանդեպ էլ ավելի է խորացել, եւ նա որոշել է «կոնտրոլի» տակ պահել շատերին։ Ծրագիրը ՀՀ իշխանությունը գնել էր ընդդիմադիր գործիչների համար, սակայն «շահառուների» շրջանակը, փաստորեն, գնալով ընդլայնվում է»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ