11 11 2022

Որտեղի՞ց է սկսվել Տիգրան Ավինյանի քարոզարշավը․ «Հրապարակ»

Որտեղի՞ց է սկսվել Տիգրան Ավինյանի քարոզարշավը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում` որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, փոխքաղաքապետի կամ դեֆակտո քաղաքապետի պաշտոնում, իր գործունեությունը սկսել է Օղակաձեւ զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ:

Լավ է, իհարկե, որ այգին ազատվում է շինություններից եւ կամաց վերածվում իրական զբոսայգու, բայց չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ: Հերոսություն կլինեին Օպերան խեղդող, Երեւանի մայթերը գրաված անճոռնի ու անճաշակ շինություններից, առեւտրականներից մայրաքաղաքն ազատելը, «Հին Երեւան» պրոյեկտը, մետրոյի նոր կայարանն ավարտին հասցնելը, տրանսպորտի վիճակը բարելավելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ