«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչեւ հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից:
Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, եւ ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում:
Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն եւ տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, եւ ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչեւ այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը