19 10 2022

Փաշինյանն ասել է՝ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը. Մանրամասներ հանդիպումից․ «Իրավունք»

Փաշինյանն ասել է՝ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը. Մանրամասներ հանդիպումից․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է ասել Փաշինյանը ԱՀ պատվիրակությանը: Մասնավորապես՝ ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն:

Միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ինչով կարող են կօգնեն, այդ թվում՝ ֆինանսական մասով խնդրի առաջ չեն կանգնի: Կարճ ասած, Արցախին այս վիճակին հասցնելով, Նիկոլը վերջնականապես որոշել է միայնակ թողնել: Սրա համար եւս նա ապագայում դատարանում պատասխան է տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ