«Իրավունք» թերթը գրում է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե` «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը» եւ կոչ արել «պայքարել նման դրսեւորումների դեմ»:
Սակայն զարմանալի կերպով Ստրասբուրգի թուրքական համայնքի ներկայացուցիչներից ավելի ակտիվ այս գործին լծվել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանսյանը` վերջնականապես պառակտելով հայկական սփյուռքը:
Պարզվում է` հոկտեմբեր 28-31-ը տեղի է ունենալու Համաշխարհային հայկական գագաթնաժողով, որին մասնակցելուց հրաժարվել են անգամ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Մեզ հասած շշուկների համաձայն` խնդիրն այն է, որ համահայկական ավանդական կազմակերպությունների եւ ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության փոխարեն` Սինանյանը հույսը դրել է նիկոլականների սփյուռքահայ ծանոթ-բարեկամների վրա, որոնք գլխաքանակ կապահովեն գագաթնաժողովին եւ ոչ ավելին:
Իսկ զուտ փայլ տալու համար այս ամենին, չի բացառվում, որ մի «կիսահայ» «կիսաստղ» էլ բերեն` զուտ հետը նկարվելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը