«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, և եթե ֆորսմաժոր չլինի, այլևս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել. ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։
Հիշեցնենք, որ համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն սահմանին լարվածության պատճառով հետաձգվեց։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի, 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը