12 10 2022

Արփի Դավոյանն այլևս չունի նախկին հեղինակությունը. «Հրապարակ»

Արփի Դավոյանն այլևս չունի նախկին հեղինակությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից և Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլևս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաև վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերևներից է ասվել, որ այլևս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում և Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու:

Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, և Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։

Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն և իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը և ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։

Մեզ ասացին, որ սրանով էր նաև պայմանավորված, որ վերևների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին և նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ