20 09 2022

Ընդդիմադիրները բացել են հյուրերի աչքերը․ «Հրապարակ»

Ընդդիմադիրները բացել են հյուրերի աչքերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաև ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Հանդիպումից որոշ մանրամասներ ենք իմացել:

Բոլոր կարևոր հարցերին կոնգրեսականները լղոզված պատասխաններ են տվել, դիցուք` Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու հարցին ինչ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն։ Իսկ երբ կոնգրեսականները բացատրել են, թե ինչու են աջակցում գործող իշխանություններին` որ պաշտպանում են 2018-ից հետո Հայաստանում հաստատված ժողովրդավարությունը, ընդդիմադիրները նախ հետաքրքրվել են, թե որտեղ է այդ ժողովրդավարությունը, որն իրենք չեն տեսնում, ապա հատ-հատ թվարկել են իշխանության կողմից այն բոլոր ճնշումներն ու ռեպրեսիաները, որոնք իրականացվում են ընդդիմադիրների, անհնազանդ ՏԻՄ ղեկավարների, լրագրողների և այլոց նկատմամբ։ Կոնգրեսականները զարմացած լսել են ընդդիմադիրներին՝ խոստանալով ճշգրտումներ անել այս կապակցությամբ։

Պատգամավորները հետաքրքրվել են աջակցությունների վերաբերյալ լուրերի մասին՝ թե՛ ծրագրային, թե՛ քաղաքական: Կոնգրեսականներն ասել են, որ նախ Հայաստանը պետք է ձևակերպի, թե ինչ աջակցություն են ակնկալում իրենցից։

Ընդդիմադիրների հանդիմանություններին, որ միայն դատարկ դատապարտող հայտարարությունները բավարար չեն, պետք է նաև սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կրկին հստակ պատասխաններ չեն տվել՝ ասելով, թե վերադառնալով ԱՄՆ` այս բոլոր հարցերն ավելի հանգամանալից կքննարկեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ