16 09 2022

Հանրահավաքի ժամանակ ՔՊ-ական պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել․ «Ժողովուրդ»

Հանրահավաքի ժամանակ ՔՊ-ական պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջև տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել:

«Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջև, նաև որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեև սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա էր պատճառը, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ՔՊ-ականները խորհրդարանում, իրար հերթ չտալով, մեկը մյուսի մեջ մրցավազքի մեջ մտնելով, քննադատեցին ու դատափետեցին ընդդիմադիրներին գրեթե ամեն ինչի՝ թալանից մինչև բռնի ուժով իշխանազավթման և ընդդիմադիր դաշտը զավթելու համար: Իշխանականները մոռացան թերևս ընդդիմադիր պատգամավորներին նաև Քենեդու սպանության համար մեղադրել, այդպես գուցե նաև ամերիկացիներին սիրաշահող նոտա հղեին:

Զավեշտը՝ զավեշտ իհարկե, բայց փաստն այն է, որ հասարակությունը վաղո՜ւց հոգնել է «նախկիններն են մեղավոր» անդուլ ու ծեծված թեզից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ