«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։
Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել: Ինչպես նաեւ նախկին փոխմարզպետ, այժմ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի ընկերն է, վերջինս էր մարզպետարանում որոշում կադրային քաղաքականությունը։
Պետրոսյանը քաջարանցի է, նրան փորձել են «աճեցնել» որպես Քաջարանի քաղաքապետացու, սակայն ՔՊ-ն հաստատեց ոչ թե Պետրոսյանի, այլ «Զապո» մականունով Արմեն Առաքելյանի թեկնածությունը, ինչը Պետրոսյանը ծանր է տարել եւ հայտարարում է, թե չի աշխատելու ՔՊ-ի հաղթանակի համար, դրա համար էլ հայտնվել է կալավանցու սեւ ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը