26 08 2022

Մակունցը կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ․ «Հրապարակ»

Մակունցը կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երևանյան սրճարաններում։ Մի քանի օրվա ջանքերից հետո ի վերջո ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկությունը։ «Երևանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երևանում չէ»,- ասացին մեզ։

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի թիմակից-դեսպանի՝ Երևան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինյանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանություններից նրան ինչ-որ կարևոր ուղերձ, տեղեկատվություն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ է եղել, որ խուսափել են կապի մյուս միջոցներն օգտագործելուց։

Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը բավականին բարձր մակարդակի և կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանվել։ Կայքում բավարարվում են, ասենք, Մայքլ Գֆոլլերի՝ «Հնագիտության նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին հայտնագործությունները» գրքի շնորհանդեսին Մակունցի մասնակցության լուսաբանմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ