15 06 2022

«Հայփոստում» հունիսին ամանորյա պարգևատրում են բաժանում․ «Հրապարակ»

«Հայփոստում» հունիսին ամանորյա պարգևատրում են բաժանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար: 

Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:

- Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել:

Իսկ ի՞նչն է պատճառըոր որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգեւատրել աշխատակիցներին:

- Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, եւ Ձեզ որոշել են պարգեւատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգեւատրվել:

Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում էորպեսզի ցույցերի՞ն չգնանչբողոքեն։

- Դա վաղուց որոշված եւ բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել:

Քանի՞ աշխատակից է պարգեւատրվել:

- Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ