«Հրապարակ»-ը գրում է․ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանություններին աջակցող հայտարարություններ անելուց զատ, զբաղվում է նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։ Նախօրեին նա եւ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդը հանդիպել են հայաստանյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ եւ, ըստ որոշ տեղեկությունների, տեղեկացրել, որ հայաստանյան իշխանությունների հետ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր են մշակում։ Հանդիպման մասնակիցներից ոմանք տարածում էին ամերիկացիների հետ հանդիպման նկարները եւ շնորհակալություն հայտնում հեռացող դեսպան Թրեյսիին՝ իրենց աջակցելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը