15 04 2022

Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել․ «Հրապարակ»

Աջափնյակի թաղապետի նշանակումը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Կամսար Բաբինյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել ՔՊ-ում։ Մեր աղբյուրները տարօրինակ են համարում, որ այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինների դեմ արշավին նոր թափ է հաղորդել, թաղապետ է նշանակվում նախկինների ներկայացուցիչներից մեկը։ Վերջինս քաղաքապետարանի հնաբնակներից է, մինչ թաղապետ նշանակվելը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս պաշտոնին նշանակվել է 2012 թվականին։ Բացի դա, Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի ընկերներից է։

ՔՊ-ում կարծում են, որ այս նշանակումը դավաճանություն է հեղափոխությանը՝ մոռանալով, որ Կամսար Բաբինյանը ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին նախկինն է, որ այս իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում։ Ի դեպ, խոսվում էր, որ սույն պաշտոնում պետք է նշանակվի պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը մինչեւ վերջերս Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի, ավելի ճիշտ` Տիգրան Ավինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ