15 04 2022

Իրավապահ համակարգը մտահոգված է. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել. «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգը մտահոգված է. մեծ թվով զենք-զինամթերք է հայտնաբերվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգը խիստ մտահոգված է: Պատճառն այն վիճակագրությունն է, որ գրանցվել է 2022 թվականի առաջին եռամսյակում: Բանն այն է, որ իրավապահ համակարգն ապօրինի զենք-զինամթերքի հավաքագրման գործընթացում ուշագրավ իրավիճակի հետ է բախվել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին վիճակագրությունից տվյալներ են հայտնի դարձել, որ 2021 թվականի ողջ տարվա ընթացքում քաղաքացիների մոտ ոստիկանության կողմից իրականացված ստուգումների, խուզարկություների արդյունքում հայտնաբերել է մոտ 700 միավոր զինամթերք, իսկ, ահա, դեռ տարին նոր է սկսվել, ու այս երեք ամսվա եւ 14 օրվա ընթացքում հայտնաբերվել է մոտ 517 միավոր զինամթերք:


Ասել է թե՝ տարին նոր է սկսվել, եւ արդեն ցուցանիշը մտահոգության տեղիք է տվել իրավապահ համակարգում, եւ այս ցուցանիշից հետո որոշել են ուժեղացված ծառայությունները կրկին շարունակել։ Եվ չնայած արցախյան պատերազմից մեկ տարի է անցել, սակայն շատերի մոտ դեռ առկա է Արցախից բերված զինամթերքը, որոնք նրանք հրաժարվում են հանձնել, եւ արդյունքում վիճակագրությունն այսպիսին է:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ