26 03 2022

Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը. «Հրապարակ»

Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։

Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչքան է շարունակվելու այս վիճակը, եւ ինչ է սպասվում իրենց ապագայում։ Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ