19 03 2022

Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել. «ժողովուրդ»

Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը որոշել է լրատվական կայք բացել. «ժողովուրդ»

«ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը բիզնես ոլորտից որոշել է մեդիադաշտ ներթափանցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հավկիթի «գործ անողը» որոշել է ուժերը նաև լրատվական հարթակում փորձել: «Ցանկանում է լրատվական կայք բացել, այս պահին զբաղված է խմբագրակազմ հավաքելով»,- ասաց մեր զրուցակիցը:

Թե ինչ անվանում կունենա կամ երբ հրապարակում կերևա Նալբանդյանին պատկանող լրատվամիջոց-կայքը, դեռևս հստակ չէ: Պարզ է, սակայն, որ ծաղկաձորյան «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, այնուհետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի նմանությամբ կառուցված դղյակը ձեռք բերելուց հետո Նալբանդյանի ախորժակն ավելի է բացվել:

Ցեմենտի, հավկիթի, կոմբինացված կերերի «գործ անող» Նալբանդյանն առաջին գործարարը չէ, իհարկե, որ ցանկանում է լրատվադաշտում էլ տեղ ու դիրք ունենալ, որպեսզի իրեն քննադատողներին իր անձնական լրատվամիջոցներով քննադատի:

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նրանք այս ոլորտում չեն հաջողում. կարճ ժամանակ անց կա՛մ պարզապես կորչում են ասպարեզից, կա՛մ էլ դեռ նրանց գոյության մասին որևէ մեկը չի հիշում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ