Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմով հանդերձ՝ Ապրիլի 24-ին երթով կբարձրանա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հաստատեց Yerevan.Today-ի տեղեկությունը: Իսկ դա նշանակում է, որ Ցեղասպանության օրվա խորհուրդը Փաշինյանը իրեն թույլ կտա նորից օգտագործել իր քաղաքական քարոզարշավի համար:
Ապրիլի 24-ին կփակվեն Երևանի կենտրոնական փողոցները, վարչապետի շուրջ կկենտրոնացվի մի ամբողջ ԱԱԾ ու ՊՊԾ զորախումբ, որպեսզի ուժեղացված ռեժիմով զրահապաշտպան հովանոցները նրա գլխավերևում բացած, 7 շերտով օղակ արած՝ Նիկոլին անվտանգ ուղեկցեն մինչև Եղեռնի հուշահամալիր:
Սուրեն Պապիկյանն ու Արսեն Թորոսյանը, ասում են, գործի են դրել ողջ պետական ռեսուրսը՝ որպեսզի պետաշխատողներով այդ օրը վերածեն Նիկոլի աջակցության ցույցի:
Իսկ ԱԱԾ սպասարկող զորախմբումը, ԱԻՆ-ի, ոստիկանության զորքերը քաղաքացիական հագուստով կբերվեն հրապարակ, նրանք որպես գլխաքանակ ֆոն կապահովեն տեսախցիկների առաջ:
Ի դեպ, ապրիլի 23-ին թույլատրված է ՀՅԴ-ի երիտասարդության ջահերով երթն անցկացնել:
Կառավարության լրատվականից մեզ հայտնեցին, որ Պետական միջոցառումների ծրագիրը դեռևս հաստատված չէ, շաբաթվա վերջին աշխատանքային խումբը վերջին նիստը կհրավիրի, այնուհետ հանդես կգա ասուլիսով:
Հստակ է միայն, որ ապրիլի 23-ի գիշերը Եղեռնի հուշահամալիրում բաց երկնքի տակ համերգով հանդես կգա Հայաստանի պետական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի դիրիժորությամբ, նախատեսվում է նաև Մարզահամերգային համալիրում մեծ համերգ:
Հատկաշնական է, որ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության օրվա պետական միջոցառումների ծրագիրը մշակելու, օրակարգ թելադրելու իրավունքը տվել է ենթականերից սորոսական թևին:
Օրվա միջոցառումների պատասխանատու են նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորդական Արայիկ Հարությունյանը, ով, ի դեպ, գլխավորում է միջոցառումների աշխատանքային խումբը: Իսկ մյուսը կարևոր դերակատարը ԿԳՄՍ սորոսական փոխնախարար Արա Խզմալյանն է:
Ի դեպ սորոսականների գաղափարն էր անցած տարի կորոնավիրուսի պատճառով արգելել մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, փոխարենը կենդանի մարդկանց անունները գրել Եղեռնի հուշահամալիրի քարերին: Այս անգամ նրանց կրեատիվ միտքը առավելագույնը կսահմանափակվի ՄՀՀ-ում կազմակերպած համերգով:
Չմոռանանք սորոսական գործիչներն են այս օրերին Թուրքայի հետ մերձենալու ակտիվ քարոզչություն տանում, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ համարում է, որ հիմա բացառիկ շանս կա հայերիս կոտորած ու պատմական Հայաստանը զավթած թուրքի հետ հաշտության գնալու:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը