Իմքայլական պատգամավոր` նախկին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանն ասել է, թե` հայ գերիներին ազատելու խնդիրը «ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է»: Հովհաննես Իգիթյանը ինչպես հայտնի է ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է և պարզվում է՝ այս ընդգծված հակառուս պատգամավորը չի խորշում` իր չարած աշխատանքի համար բազմապատկված աշխատավարձից բացի նաև ճոխ հավելավճար, կրկնակի պարգևատրումներ ստանալ, բայց նեղն ընկնելուց հենց ռուսին է ապավինում` որ իր սև երեսը սպիտակեցնի։
Այս թերամիտ երեսփոխանը խոստովանել է, որ իրենք անկարող են որևէ բան անել ու «գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը»: Նույնիսկ կարծիք է հայտնել, թե դա «մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին»:
Այսինքն. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը շատ պարզ ու թափանցիկ արձանագրել է, որ ինքն ու իրենց հանձնաժողովը, իրենց ողջ խմբակցությունն ու իրենց մեծամասնության պատճառով ամուլ խորհրդարանը, իրենց կառավարությունն ու իրենց վարչապետը ոչինչ են, կլոր զրո են առնվազն արտաքին հարթությունում։ Հաստատել է, որ իրենք միայն թույլ, թավշյա, թեթև բաներ են կարողանում անել թշնամու հետ, միայն ստելու ու դավաճանելու, հանձնվելու ու պաշտոնից կառչելու են ընդունակ։ Իսկ երբ պետք է կոշտ դիրքորոշում ունենալ, ժողովրդին պաշտպանել, մարտնչել ու հայրենի հողը չլքել` իրենք բացակա են ու իրենց տեղը հոժարակամ զիջում են ռուսին, քանի որ իրենց «ուժը չի պատում»։
Հետևաբար` բնականոն հարցեր են է առաջանում. բա դո՛ւք ինչի՞ համար եք ու ո՞ւմ եք պետք, բա ձեր վախկոտ վարչապե՛տը ի՞նչ պետք է անի, բա ձե՛զ էլ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձե՛զ վստահի։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը