Մինչ այլևս լայն հասարակությունը, եկեղեցին, նախագահը ու քաղաքական առաջատար ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարական են պահանջում, նա քաղաքական խորհրդակցություններ է սկսում արտահերթ ընտրությունների համար։ Դրանք էլ են խոստանում ձախողում, բնականաբար։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին է հանդիպել՝ խորհրդարանական երկրորդ ամենամեծ ուժի ղեկավարին, նա պահանջել է հրաժարական, Էդմոն Մարուքյանին է հանդիպել՝ խորհրդարանական մյուս ուժի ղեկավարին։ Նա էլ է դրել հրաժարականի հարցը։ Հանդիպել է նաև ինքն իր հետ, այսինքն՝ «Իմ քայլի», ու բոլորի արդյունքում էլ, վստահաբար, հասկացել է, որ հանրային պահանջը հրաժարականն է, ոչ թե վերարտադրվելը՝ ընտրությունների ճանապարհով, որը հնարավոր չէ։
Թե որն է նպատակը, հայտնի չէ, արդյո՞ք նա որոշել է գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, կասկածի տեղիք է տալիս, ու բացատրեմ, թե ինչու։ Փաստ է, որ իր՝ որպես հուղատու վարչապետի օրերը հաշված են, լայն հասարակությունը այլևս իր ներկայացրած ցուցակին իշխանություն տալու քվե չի տա։ Դա չի նշանակում, որ ընդանհրապես ձայ չի տա։ Կտա, բայց որքան էլ կարողանան պետական ռեսուրսով «քերել», իշխանություն ձևավորելու համար չի հերիքի։ Անգամ քարոզարշավին ասելիք չկա։ Չէ՞ որ եթե դու 2018-ին ասում էիր, որ գալիս եք կոռուպցիան վերացնեք, ու բոլորը սկսեն լավ ապրել, չարեցիք, ինքներդ խրվեցիք էլ բեթար կորուպցիայի մեջ։ Ասացիք, թե երիտասարդներով առաջընթաց կապահովեք՝ հետընթաց եղավ։ Ասացիք՝ Արցախը Հայաստան է՝ տվեցիք Ադրբեջանին։ Ինչ ասել եք, բոլորը սուտ են դուրս եկել։ Այդպիսով քարոզարշավին ասելու, խոսելու թեմա էլ չունեք։
Կարծիք կա, որ ուզում եք ընտրությունը դուք անեք, որ կարողանաք կեղծելով ընտրվել․ դա նույնպես չի ստացվի։ Պետական համակարգւմ կամ այլ տեղերւմ չեն գտնվի մարդիկ, որոնք հանցագործություն կկատարեն Նիկոլի համար, որը դավաճանի պիտակ ունի․ նրանք լավ հասկանում են, որ այդ ամենի համար միանշանակ պատասխան պետք է տան, ոչ հեռու ապագայում։ Ո՛չ Տիգրան Մուկուչյանը, ո՛չ ցանկացած ուժային, երբ վարչապետը հրաժարական տա՝ մնալով ժ/պ, նրա ցուցումներով հանցագործություն չեն կատարի՝ իմանալով, որ որքան էլ Փաշինյանը հավաքի, միևնույն է՝ իշխանության համար բավարար ձայներ չի հավաքի։
Առավելագույնը, ինչ կարող է ստանալ Փաշինյանի ցուցակը, դա խորհրդարանում փոքր ֆրակցիան է, որի հետ միասին իշխանություն ձևավորելն էլ իրատեսական չի լինի։ Հայաստանի քաղաքական երկնակամարում դժվար թե գտնվի իրենից քիչ թե շատ ուժ ներկայացնող, որը պատրաստ է լինելու կրել դավաճանի համբավ ունեցող խմբակի հետ պատասխանատվություն։ Ու չնայած այս՝ բերածս հիմնավորումներին, որոնք ընդամենը տրամաբանված են, Փաշինյանը նախաձեռնել է ինչոր գործընթաց։
Սակայն ի՞նչն է հետաքրքրական․ այն քաղաքական դեմքերը, ում հետ հանդիպում է, ու որոնք միանգամից չեն պահանջում նրա հրաժարականը, դրանք մարդ-կուսակցություններ են, բայց որոնք ունեն ընդգծված արևմտյան կողմնորոշում, իսկ իրականում հակառուս են։
Հանդիպումներից մեկը Արամ Զավենի Սարգսյանի հետ էր, «Հանրապետություն» կուսակցության նախագահի, մարդու, որը ոչ միայն արևմտամետ է ու հակառուս, այլև նա քիչ էր մնում արդարացներ Շուշիում եղբոր հուշարձանի պղծումը։ Երբ Նիկոլ Փաշինյանը մեկ գաղտնի ստորագրությամբ հանձնեց իր եղբոր հաղթանակը, հպարտությունը և կյանքի գործը, Արամը ամեն կերպ արդարացնում էր Փաշինյանին։ Արդեն այդ ժամանակ տարօրինակ էր, թե մարդ որքան կարող է անարժեք լինել։ Բայ դե ունենք այն, ինչ ունենք։ Մյուս հանդիպումը Գուրգեն Արսենյանի հետ էր, որի հետևում դարձյալ չկա կուսակցական հեղինակություն, թիմ, ընտրող։ Ընդամենը բոլոր «նախկինների» ժամանակ հաջող գործարարությամբ զբաղված, իսկ հեղափոխությունից հետո Փաշինյանի ցանկացած ձախողում նախկիններին վերագրող մեկը, ով այս դիրքորոշւմը ներկայացնում էր պետական կամ արևմտյան ու սորոսական հարթակներում։ Ինչպես ասում են՝ Աստված իր հետ, այդ մարդն էլ այդպիսինն է։ Հաջորդ հանդիպումները կարող ենք միանգամից ասել ում հետ է լինելու՝ ռուսատյաց Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի։ Խնդիրը նա չէ, որ նա հանդիպում է հեղինակություն չունեցող կուսակցությունների։ Փաշինյանը հանդիպում է ընդգծված հակառուսական կողմնորոշում ունեցող կերպարների հետ, կարծես ինչ-որ ազդակներ է ուղարկում, իսկ թե ո՞ւմ, հայտնի չէ։
Մեր եկիրը խորը ճգնաժամի մեջ է, հասարակական, անվտանգային, պետական, քաղաքական, տնտեսական, բոլորը՝ հանրությունը, ժողովուրդը, քաղաքական դերակատար ուժերը, գործիչները, մտավորականները, եկեղեցին, խոշոր գործարարները, Սփյուռքը, գիտնականները, բժիշկները պահանջում են վարչապետի հրաժարական, որպես խայտառակ պարտությունից հետո, գոնե որևէ հանգուցալուծում, պատիժ, եթե կուզեք, բայց նա դեռ իր խաղերն է տանում։ Իսկ նպատակը ո՞րն է, երևի միայն ինքը կիմանա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը