26 11 2020

Ոչ թե փրկել, այլ զոհել է մեր զինվորներին Նիկոլ Փաշինյանը

Ոչ թե փրկել, այլ զոհել է մեր զինվորներին Նիկոլ Փաշինյանը

Արցախյան պատերազմում ցավալի պարտության և հազարավոր զոհերի ու անհայտ կորածների գլխավոր մեղավորն ու պատասխանատուն շարունակում է հուսահատ փորձեր ձեռնարկել իրեն արդարացնելու համար։ Հրապարակայնորեն նա արդեն երկրորդ հայտարարում է, որ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, իսկ ֆեյքերին ու զոմբիներին հրահանգում է Արցախը հանձնելը ներկայացնել որպես փրկություն պատերազմող զինվորների համար։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմի գագաթնակետ։ Սակայն առավել ողբալին այն է, որ իշխանական քարոզչամեքենայի այս թեզին դեռևս հավատացողներ կան։ Նրանք, որպես կանոն, «մոռանում են» Նիկոլ Փաշինյանի երկու անգամ ասածը, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն ինքն է կրում, չեն  պահանջում նրանից պատասխանատվությունից բխող քայլեր՝ հրաժականա տալ կամ ինքնասպան լինել, այլ կրկնում են` «Նիկոլը փրկել է երեխեքին» և «մեր երեխեքը էլ Ղարաբաղ չեն գնա ծառայելու» անհեթեթությունները։ Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը Նիկոլ Փաշինյանի հերթական խաբեություններն են, որ մատուցվում է ժողովրդին։

Նախ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ ոքի չի փրկել։ Առավել քան բազամաթիվ փաստեր կան, որ նման հնարավորություն կար՝ պատերազմը ավելի շուտ դադարեցնել մեզ համար ավելի պակաս ցավալի արդյունքներով, որի շնորհիվ հարյուրավոր և գուցե հազարավոր նոր զոհեր չէինք ունենա։ Նիկոլ Փաշինյանը դա չի արել։ Այսինքն, ոչ միայն չի փրկել ոչ ոքի, այլև անմիջական պատճառ է դարձել նոր զոհերի։ Սա պետք է արձանագրել բոլոր դեպքերի համար։

Այն արդարացումը, թե թշնամին կարող էր հայտնվել հայկական զորքի թիկունքում, նույնպես որևէ քննադատության չի դիմանում։ Դեռ մի կողմ դնենք, որ «վտանգված» զորքի թիվը ամեն անգամ տարբեր էր ցույց տալիս՝ 20 հազար, հետո 25 հազար և վերջին անգամ՝ 35 հազար։ Երկրորդ, եթե այդքան զորք կար, որի թիկունքում կարող էին հայտնվել Շուշին գրոհող թշնամու մի քանի հարյուր գրոհայինները, ապա ինչո՞ւ այդ 20 կամ 35 հազարից 1000 կամ 1500 հոգի չուղարկվեց Շուշին պաշտպանելու և թիկունքն ապահով դարձնելու համար։ Դիտավորյա՞լ, թե՞ Հայաստանի և Արցախի իշխանություններին բնորոշ ապիկար կառավարման հետևանքով։ Ամեն դեպքում, հետևանքը նույն եղավ։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ցանկացել է փրկել մեր զինծառայողներին, ստորագրելով խայտառակ հաշտության պայմանագիրը, այլ պարզապես դավադրաբար հանձնել է Շուշին և Արցախի մյուս շրջանները։

 Հետևաբար, թիվ 1 խաբեբային փրկիչ անվանել կարող են միայն մտավոր հետամնացները։

Ինչ վերաբերվում է Հայաստանից Արցախի պաշտպանության բանակում ծառայող զինվորներին։ Ցավոք, նրանք հիմա Հայաստանը ադրբեջանական բանակից պաշտպանելու են անմիջապես մեր սահմանների մոտ՝ Վարդենիսում, Կապանում, Գորիսում, Մեղրիում, Վայոց Ձորում և այլն՝ Ֆիզուլիի և Ջեբրայիլի փոխարեն։ Հիմա Հայաստանի այս շրջանների բնակչությունն է անմիջապես հայտնված թշնամու հրետանակոծման կամ հնարավոր հարձակումների վտանգի առջև, իսկ նախկինում նման անմիջական վտանգ չկար։ Եթե հանկարծ սկսենք ասել, որ «մեր երեխեքը չգնան Զանգեզուր ծառայեն», ապա հաջորդիվ մեր զինվորները ստիպված են լինելու մեզ պաշտպանել Սևանում, Արտաշատում կամ Իջևանում։Հայկական տարածքներ կլանելու թուրք-ադրբեջանական ախորժակը երբեք չի հագենալու, մինչև Հայաստանն ամբողջությամբ չկլանի։ Չհասկացանք, որ Արցախում «մեր երեխեքը» պաշտպանում էին Երևանն ու Վանաձորը, Եղվարդն ու Ապարանը, Գյումրին ու Ջերմուկը։ Ասեմ ավելին, հիմա էլ ենք շարունակելու Արցախի հայկական մնացած հատվածը պաշտպանել։ Սակայն հիմա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտպանությունն ավելի դժվար է լինելու, քանի որ մեր առաջնագիծը երկարել է ավելի քան 400 կմ-ով, ինչի համար լրացուցիչ զինծառայողների և զինտեխնիկայի կարիք ենք ունենալու։ Մտածելու ունակություն ունեցող մարդիկ հասկանում են իրավիճակի ողջ բարդությունը, սակայն, ցավոք, ուղեղի պարունակությունը «դուխով» գլխարկի հետ փոխածները՝ դեռևս ոչ։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ