24 11 2020

Փաշինյանին հիշեցնենք՝ փաստաթղթում դրույթ կա գերիների փոխանցման մասին

Փաշինյանին հիշեցնենք՝ փաստաթղթում դրույթ կա գերիների փոխանցման մասին

Նոյեմբերի 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու դավաճանական փաստաթղթի 8-րդ կետում նշված է․ «Կատարվում է ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Փաստաթղթի՝  հողերը հանձնելու, խաղաղապահների և այլնի մասին դրույթները հետևողականորեն կատարվում են, դեռ մի բան էլ ավելի՝ ամեն օր պարզ է դառնում, որ Ադրբեջանը այս կամ այն գյուղին կամ գյուղին պատկանող հողերին է տիրանում, որոնք փաստաթղթով իրեն չեն հանձնվել։ Բայց ռազմագերիների և այլ պահվող անձնց մասին ոչ մի խոսք։

Հայաստանում բողոքի ակցիա են անում գերիների ու անհետ կորածների հարազատները՝ դժգոհելով, որ իշխանությունը մատը մատին չի տալիս նրանց խնդրով զբաղվելու համար։ Միայն նոյեմբերի 23-ին, աղմկահարույց ակցիաներից հետո, երբ ստիպված նրանց հանդիպեց Նիկոլ Փաշինյանը, փափուկ բարձ դրեց անհետ կորածների ու գերիների հարազատների գլխի տակ՝ նախ ներողություն խնդրեով, որ «մինչև հիմա պետական մարմիններն ի վիճակի չեն եղել անգամ հարցերին պատասխանել», հետո էլ ասաց, թե «ձեր և ձեր ընտանիքների անդամների զգացողությունները մեր սրտերում են, ի՞նչ տարբերություն՝ իմ ընտանիքի անդամի մասին է խոսքը, թե ձեր. ոչ մի տարբերություն չկա»: Եվ այլն։ Վերջում էլ հավելել էր, թե հենց այդ պահից կզբաղվեն գերեվարված, անհետ կորած զինվորների հարցով։ Դեռ մի հատ էլ հանձնախումբ են ստեղծվել։

Արցախի Հանրապետության մարդու իրավուքների պաշտպան Արտակ Բեգլարանը գրում է․ «Գերիների վերադարձման գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները»։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել է նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին և Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։ «Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։ Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որևէ լուծում գտնել։ Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաև կխոսեմ նրանցից ոմանց հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է տիկին Հովհաննիսյանը։

Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ են հողերի հանձնման շուրջ փաստաթղթի մյուս դրույթները կատարվում, իսկ այս մեկը՝ ոչ։ Ինչո՞ւ է իշխանությունը զբաղված միայն հողերի հանձման գործընթացով և ինչո՞ւ պետք է գերիների, անհետ կորածների հարցերով, դիերի փոխանակման հարցերով զբաղվեն անհատները, հասարակական կազմակերպությունները, նախկին պաշտոնյաները՝ օգտագործելով պաշտոնավարման տարիներին ձեռք բերած կապերը կամ էլ՝ Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։

Մեր հարցին ի պատասխան, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Վստահ եմ, որ այս փաստաթուղթը ստորագրելիս Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, որևէ դետալ չի քննարկել։ Չի քննարկել, առհասարակ, այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ կարող են առնչվել Հայստանի շահերի կամ Հայաստանի քաղաքացու շահերի պաշտպնությանը։ Ինչո՞ւ են կատարվում տարածքների փոխանակման կետերը որովհետև Ալիևը, Ադրբեջանը շահագրգռված են դրանում և բանի տեղ չդնելով Հայաստանին՝ անում են անմեն ինչ։ Ռուսաստանն էլ, որպես խաղաղապահ, ստանձնել է իր առաքելությունը։ Կոպիտ ասած՝ երկու շահագրգիռ կողմերը կատարում են իրենց առաքելությունը, իսկ մեկ շահագրգիռ կողմը՝ Հայաստանը, որի շահին վերաբերող ոչ մի կետ չկա այդ փաստաթղթում, բացի ռազմագերիների և մեր երեխեքի դիերի փոխանակումից, ոչինչ չի անում։ Որովհետև, կրկնում եմ, այս Նիկոլ Փաշինյանը տորագրելիս ոչինչ չի քննարկել»։

Սա է պատճառը, որ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, աշխատում են տարբեր՝ բացարձակապես ոչ իշխանական կառույցներ, ՄԻՊ-ը, անհատներ, փորձում են օգտակար ինել։ «Բայց սա պետկան գործառույթ է, որով իրենք պետք է զբաղվեին, մտածեին, ժամկետներ ու առաջնահերթություններ սահմանեին, որ էսօր էս փաստի առաջ չկանգնենք։ Ու պատասխան տրվեր մարդկանց՝ որտե՞ղ է իրենց երեխու դին, որտե՞ղ է իրենց երեխան, եթե ողջ է և ինչպե՞ս պետք է ապահովել վերադարձը»։

Հավելենք, որ փաստաթղթում որևէ տող չկա և Նիկոլ Փշինյանը չի քննարկել նաև Ադրբեջանին հանձնված տարածքներում մեր սրբավայրերի հարցը, ու այժմ Հայաստանի վարչապետի փոխարեն, ՌԴ նախագահն է անհանգստանում և պայմանավորվածություններ ձեռք բերում, որ մեր երեղեցիները չպղծվեն։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ