03 11 2020

«Քաղաքակիրթ» Արևմուտքը ինչ ցանել է, այն էլ հնձում է

«Քաղաքակիրթ» Արևմուտքը ինչ ցանել է, այն էլ հնձում է

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչություն է եղել: Լրատվական գործակալությունները, հեռուստաընկերությունները հաղորդեցին տարբեր լեզուներով, տեսանյութերով, որ այսպես ու այսպես՝ Վիեննայում, սինագոգի մոտակայքում ահաբեկիչների հարձակում է եղել, պայթյունով ու կրակոցներով: Ասում են՝ ինչ-որ 6-7 հոգի է սպանվել:

Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ: Թերևս տեղին է մի թեթև մտահոգություն հայտնել, կարելի է ի միջի այլոց կոչ անել, որ կողմերը դադարեցնեն կրակը ու նման բաներ: Հարկավ, «նման բաներ»-ի վրա չարժե չարախնդալ: Բայց, մյուս կողմից, եթե  «Իսլամական պետության» ահաբեկիչներն ու թուրքերը ավերիչ ուժգնության ռումբ պայթեցնենն Եվրոպայի գեղեցկագույն ու բարեհամբույր մայրաքաղաքում, Թել-Ավիվում, Բեռլինում կամ Վաշինգտոնում, Լոնդոնում, կարող եմ խորապես թքա՛ծ ունենալ․ որովհետև այդ դեպքում իրենցից օրինակ վերցրած կլինեմ:

Եվ հետո, ի՞նչ իմանաս, չէ՞, դրանք ահաբեկիչնե՞ր են եղել, թուրքական վարժեցրած վահաբիստական ջոկետնե՞ր, թե՞ պարզապես գնդացրով զինված հանձնակատարներ, որոնք ընդամենը եկել էին Վիեննա՝ «բայրակթարների» ավստրիական շարժիչների հերթական խմբաքանակի ետևից: Դե, «ձեռքի հետ» էլ որոշել էին Ալիևի անունից շնորհակալություն հայտնել Իսրայելին՝ հարվածային աթս-ներ և այլ սպառազինություն տրամադրելու դիմաց, դրա համար էլ գնացել ու սինագոգի մոտ են կրակոց-տրաքոց սարքել: Նրանք՝ թուրքերը «շնորհակալության» միայն մեկ ձև գիտեն՝ սպանել և կոտորել:

Եվ հետո, մենք վիեննական ահաբեկչությունից առանձնապես վատ զգալու պատճառ չունենք: Ի վերջո, Հայաստանի վարչապետը վերջին քսան օրվա ընթացքում առնվազն երկու անգամ բաց տեքստով զգուշացրել էր, որ եթե Եվրոպան շարունակի անտեսել Արցախի հայության դեմ թուրքական ցաղասպանական ծրագրով հրահրված ահաբեկչական պատերազմը, ապա թող այդ ահաբեկչական հրոսակներին սպասի Վիեննայի մատույցներում: Կարծես մի փոքր ավելի արագ եղավ ամեն ինչ, քան 17-րդ դարում, բայց դե հիմա մեծ արագությունների ժամանակաշրջան է:

Ժամանակաշրջանի մասին: Ավելի քան մեկ ամիս առաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խուժանի կողմից Արցախի, Հայաստանի, առհասարակ, հայության դեմ սանձազերծած պատերազմը միանգամայն արագ քողազերծեց ինչպես ներքին շրջանառության, այնպես էլ՝ միջազգային բնույթի մի շարք կաղապարային առասպելներ:

Հօդս ցնդած առաջին առասպելն այն է, թե կա ինչ-որ «միջազգային հանրություն», կան ինչ-որ միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, որոնց համար արժեքներ են մարդկանց ու ժողովուրդների իրավունքները, ժողովրդավարությունը, չգիտեմ՝ երեխաների իրավունքները և այդպես շարունակ: Առասպել է, թե այդ «միջազգային հանրությունը», ներառյալ՝ կառույցները թույլ չեն տա կամ կխոչընդոտեն միջազգային ահաբեկչական հարձակումները, բռնությունն ու ավերումները և այլն: Հեքիաթ՝ դյուրահավատների համար:

Իրականությունն այն է, որ ոչ մի միջազգային հանրություն էլ չկա, որ նրանք բոլորը՝ «քաղաքակիրթ Եվրոպա» ձևանան, թե «անկիրթ Ասիա» ներկայանան, առաջնորդվում են բացառապես շահերով, նավթով, փողով, փորով: Նրանց համար բացարձակապես միևնույնն է այն ամենը, այն վայրենությունն ու բարբարոսական բռնկումը, որոնց ուժերի լարումով արդեն ավելի քան մեկ ամիս դիմակայում է մեր ժողովուրդը: Եթե այդպես է, ապա մի՞թե մեզ համար միևնույն չպետք է լինի, թե այնտեղ՝ եվրոպաներում ինչ կանեն նույն թուրքերը կամ նրանց ձեռնաասուն ահաբեկիչները։

Մեկ այլ առասպել է այն, թե Արևմուտքն, իբր, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների ջատագով է և պաշտպան: Ցնդաբանություն: Չկա՛ նման բան: Մարդու իրավունքներն ընդամենը հարմար խաղալծակ են՝ բարեկեցությունից տռզած արևմտյան տերույթունների ձեռքում՝ իրենց հակառակորդներին ճնշելու, ինչ-որ քայլեր պարտադրելու համար:

Այնպես չէ, որ սա նոր կռահեցինք կամ դա ակնհայտ չէր, օրինակ, երբ նույն Արևմուտքը հրթիռահարում էր Բելգրադը: Պարզապես այսօր, այսօրվա մեր պատերազմական իրողությունների խորապատկերում մի լրացուցիչ անգամ ընդգծվում է «քաղաքակիրթ» աշխարհի երկերեսանությունն ու ցինիզմը:

Այ, եթե հանկարծ սեռական խնդիրներ ունեցող մի ինչ-որ լգտբ-ականի ինչ-որ մեկը Երևանում կամ Շուռնուխում ծուռ նայեր կամ մի երկու ապտակ հասցներ, ապա «քաղաքակիրթ» աշխարհը, Եվրոպան, ԱՄՆ-ն՝ իրենց դեսպանատներով-բանով այնպիսի՜ վայնասուն կբարձրացնեին, որ էլ ասելու չէ: Իսկ այսպես, նրանց ընկալմամբ՝ ի՞նչ է եղել, որ, ընդամենը ինչ-որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական հորդաներ Արցախում տասնյակ բնակավայրեր են ռմբակոծում ու ավերում, ընդամենը դպրոցներ ու մանկապարտեզներ են ռմբահարում, ընդամենը ծննդատուն ու հիվանդանոց են հրթիռակոծում...

Այ, եթե ինչ-որ Նավալնու հետ ինչ-որ բան է եղել, ապա դա չափազանց լուրջ պատրվակ է, որպեսզի նույն Արևմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: Իսկ այն, որ Թուրքիան և Ադրբեջանը բացեիբաց, բացահայտորեն մարդկության դեմ ոճրագործույթուն են կազմակերպում և իրականացնում՝ իսլամիստ-ծայրահեղականների ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, դա այնպե՜ս, «մանր չարաճճիություններ» են «քաղաքակիրթ» աշխարհի աչքերում:

Ի՞նչ է հետևում այս ամենից: Մեծ հաշվով՝ ոչինչ: Ոչ չարանալ է պետք, ոչ էլ արդեն՝ զայրանալ: Աշխարհը հաշվի է նստում միայն ուժի ու դաժանության հետ: Ուղղակի պետք է սառնասրտորեն արձանագրել ակնհայտ իրողությունները:

Բացի այդ, տեղի ունեցածը, ստեղծված իրավիճակն ու «քաղաքակիրթ» աշխարհի արհամարհական, երկդիմի պահվածքը, մեզ լիովին ու լրացուցիչ օրինական հիմք են տալիս՝ հանցագործ պետությունների պաշտոնական, դիվանագիտական ներկայացուցիչների ու ղեկավարների դեմ աշխարհի ցանկացած կետում հատուցման պատժիչ գործողություններ իրականացնելու համար:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ