28 10 2020

Հայաստանցիներին անթասիբ անվանելուց առաջ լավ կլինի ծանոթանալ հենց ա՛յս թվերին

Հայաստանցիներին անթասիբ անվանելուց առաջ լավ կլինի ծանոթանալ հենց ա՛յս թվերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է համազգային հանգանակության հաշվետվությունը։ Ըստ այդմ, դրամահավաքին 73 երկրից փոխանցվել է ընդհանուր առմամբ 150 միլիոն դոլար։

Ամենաշատը ԱՄՆ-ից է՝ 45 տոկոս, երկրորդը, որքան էլ զարմանալի է, հենց աղքատ Հայաստանի քաղաքացիներն են փոխանցել՝ 33 տոկոսը, երրորդ տեղում ՌԴ-ն է՝ 10․7 տոկոս, ապա՝ Ֆրանսիան՝ 2․9 տոկոս, Գերմանիան՝ 1 տոկոս։ Մյուսները մեկ տոկոսից պակաս են։

Տոկոսային տատանումը, ինչպես տեսնում ենք, ահռելի է։

Այս թվերը հատկապես ուշագրավ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 26-ի ելույթի ֆոնին։ Նա հայտարարեց․ «Այսօր պետք է մեր երկրում թասիբը եռար, Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք էր թասիբի կաթսա լինեին, Սփյուռքը թասիբի կաթսա է, Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում․․․»։

Սփյուռքի թասիբը երևում է մի քանի քայլերում՝ բողոքի ակցիաներ, զինվորագրում և Հայաստան մեկնում՝ մասնակցելու պատերազմին, գումարի հանգանակում, տարբեր տեսակի օգնությունների փոխանցում (սոցցանցերում քոմենթները չենք հաշվում, դրանով զբաղվում են գրեթե բոլորը)։

Բողոքի ակցիաներում իսկապես թասիբը եռում է, զինվորագրվելու հարցում չունենք որևէ թվային տվյալ, թե պատերազմից ի վեր քանի սփյուռքահայ է Հայաստան եկել և մեկնել ռազմաճակատը։ Իսկ ահա հանգանակությունների պատկերը ուշագրավ է։

Փաստենք՝ գումարներն ու օգնությունները միայն Համահայկական հիմնադրամի խողովակներով չեն գալիս։ Բազմահազար տոնններով հումանիտար օգնություն է գալիս, տարբեր ծրագրեր են իրականացնում, բազմաթիվ գործիչներ կոնկրետ աջակցության ծրագրեր են իրականացնում։ Բայց նաև բազմաթիվ ծրագրեր են իրականացնում նաև հայաստանցիները։ Ու տրված աջակցության մեծ մասի մասին չենք էլ իմանում, չի բարձրաձայնվում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ