13 05 2020

Խորհրդարանի իշխանական թևը նորից ճաքեր է տվել. Բունտ է հասունանում

Խորհրդարանի իշխանական թևը նորից ճաքեր է տվել. Բունտ է հասունանում

Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիայի քվեարկությունից հետո սուր վեճ է բռնկվել իշխանական պատգամավորներ միջև, կրքերը բորբոքվել են այն աստիճան, որ «ռազբիրատը» ԱԺ միջանցքներից տեղափոխվել է խմբակցության սենյակ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով նախկինում եղել է «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրենը և համարվում է Փաշինյանի հանձնարարկանները խմբակցությանը պարտադրող, հաշիվ է պահանջել կոնվենցիային քվեարկությունից հրաժարված պատգամավորներից։ Հարցը հասել է նրան, որ անգամ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի առաջ կտրուկ պահանջ է դրել՝ վայր դնել մանդատը: Նշենք, որ միայն Վարդան Աթաբեկյանը, Սասուն Միքայելյանն ու Տիգրան Կարապետյանն էին համարձակվել ցույց տալ իրենց վերաբերմունքը՝ առ աղմկահարույց կոնվենցիայի վավերացումը: Քվեարկության օրը այս պատգամավորները ներկա էին ԱԺ-ում, սակայն նիստին մասնակցելով՝ չիմացան «Իմ քայլը» խմբակցության ընդհանուր դիրքորոշմանը և կոնվենցիան հաստատելու կոճակը չսեղմեցին: Խմբակցությունում խոսակցության ժամանակ, Աթաբեկյանը Սիմիդյանին ասել է, որ չի պատրաստվում «երեխաներին պղծելու կոնվենցիայի տակ իր ստորագրությունը դնել, դուք ինչ ուզում եք՝ արեք, մեզ մի՛ պարտադրեք»։ Իսկ թե ինչո՞ւ է Հակոբ Սիմիդյանը հենց Վարդան Աթաբեկյանին թիրախավորել, կարելի է ենթադրել, որ հրահանգը վերևից է իջեցված եղել: Ի դեպ, Վարդան Աթաբեկյանը զոհված ազատամարատիկի որդի է, ձեռներեց է, բայց նաև ճկուն չէ այնաստիճան, որ խմբակցության ներսում կամայականություններին ծառայի հլու-հնազանդ, իմքյալականների մեջ հազվագյուտ չքայլած երիտասարդներից է ու ասում են, քանիցս համարձակվել է իր տարբերվող տեսակետը հայտնել և հենց դրանով հաճախ կոնֆիլտների մեջ է մտել թիմի ներսում: Նրա անձի շուրջ դժգոհություններն սկսել են դեռ ամիսներ առաջ՝ մեկ այլ՝ իր տեսակետը չթաքցնող պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի թասիբը պահելուց միչև կոնվենցիայի շուրջ լեզվակռիվներ, պատգամավորին մանդատը կերցնող պաշտոնյային պատժելու միջադեպի, և այդ պատճառով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած լուռ պատերազմի պատճառով, իսկ մինչ այդ՝ ԱԺ միջանցքում, հիշեցնենք, թամաշա էր դարձել պատգամավոր Աթաբեկայնի լեզվակռիվը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչը վերածվել էր անգամ ձեռնամարտի: 

Օրերս մամուլում արտահոսք եղավ, թե ինչպես է խմբակցության նիստի ժամանակ, Փաշինյանը վրդովված հայտարարել «չի կարա պատգամավոր լինի, ով հաթաթա կտա քաղաքապետին», և իրեն ուղղված այս ելույթից հետո Վարդան Աթաբեկյանի նյարդերը տեղի էին տվել, նա լքել էր դահլիճը ու դուռը շրխկոցով փակել, վարչապետի ելույթի ժամանակ, ինչից վարչապետը էլ ավելի է բորբոքվել ու ախրանային հրահանգել էր Աթաբեկյանին վերադարձնել դահլիճ: Պարզվում է՝ այս միջադեպն այդպես էլ չի մարսվել՝ հաշվի առնելով այն, որ վարչապետը մանրախնդիր է, ունակ չէ կոնֆլիկտներին նայել վերևից ու նման դեպքերում ներել իր թիմակիցներին: Այդ իսկ պատճառով, նա որոշել է պահն օգտագործել և կոնվենցիայի մոտիվացիայով հասնել Աթաբեկյանին մանդատից զրկելուն: Կհաջողվի՞ նրան, թե այս մեկն էլ Սոֆիա Հովսեփյանի, Թագուհի Թովմասյանի դեմ պլանավորած տկար արշավերի օրինակով կձախողվի կեսճամփին, ցույց կտա Աթաբեկյանի կամքը: Ամեն դեպքում, Վարդան Աթաբեկյանը կոնսերվատիվ լինելով հանդերձ, այսքան ժամանակ կարծես կարողանում է դիմակայել իր դեմ հրահրվող պրոցեսներին, ու երևի դեռ այնքան ժամանակ կզսպի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի խոսել մանդատը ետ վերցնելու ցանկության մասին: 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ