01 04 2020

Նախագահ երկրորդ փուլով և 5 կուսակցություն՝ ԱԺ-ում․ ընտրությունների վերջնական պատկերը

Նախագահ երկրորդ փուլով և 5 կուսակցություն՝ ԱԺ-ում․ ընտրությունների վերջնական պատկերը

Եվ այսպես, ավարտվեցին Արցախի Հանրապետության հերթական նախագահական ու հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջին անգամ էին ընթանում միասնաբար։ Նաև առաջին անգամ էր, որ Արցախում ընտրությունները տեղի ունեցան միայն համամասնական ընտրակարգով։

Նախագահականընտրությունների արդյունքներով, որևէ թեկնածուի չհաջողվեց հավաքել 50 տոկոս + 1 ձայն շեմը։

Ներկայացնենք առաջատար 3 թեկնածուների քվեները՝

Արայիկ Հարությունյան - 36 376 կամ 49,26 տոկոս

Մայիլյան Մասիս - 19 360 կամ 26,4 տոկոս

Բալասանյան Վիտալի - 10 755 կամ 14,7 տոկոս։

Մյուս 11 թեկնածուները չհաղթահարեցին 3 տոկոսը։ Ավելին, ՀՅԴ ներկյացուցիչ Դավիթ Իշխանյանը հավաքեց 1873 ձայն կամ 2․56 տոկոս, իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ 1683 ձայն կամ 2,3 տոկոս։

Մյուս թեկնածուները՝ 1 տոկոս և պակաս։

Երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 14-ին։

Խորհրդարանականընտրություններում առավել ուշագրավ պատկեր գրանցվեց։ 

Խորհրդարան է անցնում 5 կուսակցություն՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը՝ 29 688 կամ 40,4 տոկոս ձայնով։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 17 365 կամ 23,63 տոկոս ձայնով

Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 5865 կամ 7,9 տոկոս ձայնով։

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 4717 կամ 6,4 տոկոս ձայնով։

«Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը»՝ 4269 կամ 5,81 տոկոս ձայնով։

Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանի «Նոր Արցախ» դաշինքը հավաքել է ընդամենը 3305 ձայն կամ 4,5 տոկոս, այն դեպքում, երբ Մայիլյանը հավաքել է 19 360 ձայն կամ 26,4 տոկոս։ Փոխարենը խորհրդարանում երկրորդ տեղն է զբաղեցրել «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ հավաքելով 23,63 տոկոս։ Ստացվում է, որ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ուներ ընդամենը 5 տոկոսից էլ պակաս ձայն, և նրա քվեներն իր աջակից Սամվել Բաբայանի շնորհիվ են, որի ղեկավարած կուսակցությունը, փաստորեն, խորհրդարանում դարձավ երկրորդ ուժը։

Մյուս ուշագրավն այն է, որ 6,4 տոկոս ձայնով խորհրդարան մտավ ՀՅԴ-ն, այն դեպքում, երբ ՀՅԴ՝ նախագահի թեկնածուն հավաքել էր ընդամենը 2,56 տոկոս։ Նույն պատկերն է նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի պարագայում։ Որպես նախագահի թեկնածու նա հավաքել էր 2․3 տոկոս քվե, բայց իր կուսակցությունն անցավ խորհրդարան՝ հավաքելով 5,81 տոկոս ձայն։

Ի դեպ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակիցների թիվը 8-ով ավելի է խորհրդարանականի թվից։ Եթե նախագահագահական ընտրություններին մասնակցել է 76 720 ընտրող, խորհրդարանականին՝ 76 712։

Ուշագրավ է նաև, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2 հոգով պակաս, քան խորհրդարանականին։ Առաջին դեպքում ընտրացուցակներում 104 348 էր, երկրորդ դեպքում՝ 104 350։

Անվավեր քվեաթերթիկների թիվը ևս փոքր չէր՝ նախագահական ընտրություններում 2625 կամ 3,5 տոկոս, խորհրդարանականում՝ 2418 կամ 2,3 տոկոս։

ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը ստացել է 44 հաղորդում, Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը արձանագրել է 12 դեպքի։ ԿԸՀ թեժ գիծ զանգահարել են 30 քաղաքացիներ, 6-ը՝ ենթադրյալ խախտումների և 24-ը՝ պարզաբանումներ ստանալու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ