26 06 2019

Կոռուպցիան «նոր Հայաստանում»․ փաստեր

Կոռուպցիան «նոր Հայաստանում»․ փաստեր

Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առավել հաճախ հնչող արտահայտությունն է. «Հայաստանում կոռուպցիան իսպառ վերացել է», «կոռուպցիան արմատախիլ է արվել»։ սա ասվում է չափազանց հաճախ։ Իրականությունը, սակայն, ամեն անգամ այլ բան է ապացուցում։ Եվ ապացուցում է, որ կոռուպցիոն սկանդալների մեջ են ներքաշվում հենց ներկա իշխանության ներկայացուցիչները։

Բերենք տասնյակ փաստեր «նոր Հայաստանի» կոռուպցիոն դեպքերից։

26․06․2019թ․ – 210 հազար դրամ կաշառք ստանալիս կալանավորվում է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը։ Ըստ հաղորդագրության, 2019թ․ հունվարից մինչ հունիս արդեն 1․3 մլն դրամ կաշառք է վերցրել։

22․02․2019թ․ - Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալը 1000 դոլարով այսպես ասած՝ «նիգոդնի բիլետ» էր դասավորել քաղաքացու համար։ 

22.02.2019թ․ - ԱԱԾ-ն հայտարարեց, որ ՍԱՊԾ աշխատակիցները կաշառք են վերցրել՝ 30-120 հազարական դրամ՝ Շիրակում գործող մի շարք ձեռնարկատերերի օգտին՝ դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն։ 

04.03.2019թ․ Կաշառք վերցնելու դեպք գրանցվեց Վանաձորում․ քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուն հողատարածք տրամադրելու և սեփականության վկայական հանձնելու համար պահանջել և ստացել էր 170 հազար դրամ։

26.03.2019թ․ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը։ 

28․03․2019թ․ - Ձերբակալվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Հրապարակվեց 2500 դոլար կաշառքի մասին, որը հանել էին գրպանից։

30․03․2019թ․ - Կաշառք ստանալու մեղադրանքով ԱԱԾ-ն ձերբակալեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Ուշագրավ է այն, որ դեպքը տեղի ունեցավ Նախարարա Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո, թե իր ղեկավարած ոլորտում ակտիվ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ:

04․04․2019թ․ - «Կոռուպցիան արմատախիլ է արվել» փաշինյանական արտահայտությանը անգամ Փաշինյանի մերձավոր ազգականը չէր հավատացել, որի և կեղծ դիպլոմով փորձել էր աշխատանք գտնել։ Փաշինյանն էլ ցուցում էր տվել նրա դեմ գործ հարուցել և պատժել ամենախիստ կերպով։ Արդյունքում տուգանվեց 200 հազար դրամով։

25․04․2019թ․ - Ձերբակալվեց Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը։ https://www.youtube.com/watch?v=C6Re1c-P9wU Նա նպաստառուների ցուցակում ընդգրկելու և հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես և ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։

29․04․2019թ․ - Ձերբակալվեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորը, որը շորոթւմներ էր կատարել: 

10.06.2019թ․ - ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության Շիրակի ստուգումների բաժնի գլխավոր տեսուչը կալանավորվեց կոռուպցիայի համար։

Դեպքերը բազմաթիվ են, մենք ներկայացրեցինք բացահայտված դեպքերի մի չնչին մասը միայն։ Կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, և այն տարածված է պետության կյանքի բոլոր ոլորտներում՝ իշխանությանը մոտ կամ հեռու կանգնած մարդկանցից, իշխանության մերձավորներից, զանազան պաշտոնյաներից մինչև պետության ղեկավարի ընտանիք։

Բնականաբար, կոռուպցիոն տարրեր է պարունակում վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որի նվիրատուների ցանկն ու նվիրաբերված գումարները կասկածի առիթ են հանդիսանում։ Աննա Հակոբյանի հայտարարությունը, որով «թալանված գումարները» լեգիտիմացնում էր, առիթ պետք է դառնար, որ նրանով զբաղվեին իրավապահ կառույցները։

Կամ վարչապետի մերձավորներից կարելի է հիշել Արարատի մարզպետին, որը լրատվամիջոցների առաջ թվարկում էր, թե որ ազգականին որ գործին է տեղավորել։

Իհարկե, չմոռանանք գործերի գործը՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գլխավոր դերակատարմամբ։

Այսքանից հետո խոսել կոռուպցիան իսպառ վերացած լինելու մասին, պարզապես անհեթեթ է։

Արմինե Արմենակյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ